Բաժիններ՝

Դժբախտ պատահար՝ Մարտունի քաղաքի շուկայի մոտ. քաղաքացին տեղում մահացել է

Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Երևան ավտոճանապարհին` Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում, տեղի է ունեեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 34 ՍA 630 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ., ծնվ. 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Վ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.), ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս