Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում 1964 թ. ծնված Վարդան Դ.-ից հաղորդում է ստացվել, որ Նոյակերտ գյուղում մի հողամասից գողացել են 25 տնկի:
Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական նախաձեռնությունը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը «Orange» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները:
Ապրիլի 2-3-ին, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 4-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Եղավ Շիրակի մարզում ցրտահարություն, թե ոչ: Այս մասին խոսելը պատասխանատուն վաղ է համարում:
2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է խափանման մեկ այլ միջոցով՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների համատեղ ուժերով ապամոնտաժվել են Կորյունի 10 և Տերյան 72 հասցեներում` Բժշկական ուսումնարանի հարևանությամբ գտնվող առևտրային տաղավարները։
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարցրեցինք, թե մարտի 31-ի ցրտահարությունից Տավուշի մարզի այգիներն ի՞նչ վնասներ են կրել:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ջուր օգտագործող ընկերությունների, ձկնաբույծների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ձկնաբույծների և համայնքների ղեկավարների հետ:
«Մյուս եղբայրն էլ է զինծառայող, իսկ փոքրը դպրոցական է: Հարությունը մեծն էր: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ընդամենը գնում ցավակցում, վերադառնում ենք: Այնքան ծանր կորուստ է, որ ոչ ոք իրեն թույլ չի տալիս ավելորդ հարցեր տալ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Իգնատիոս Աֆրամ Երկրորդին Ասորի Ուղղափառ Եկեղեցու 123-րդ Պատրիարք ընտրվելու առիթով, որն Ասորի Եկեղեցու հոգևոր պետին է հանձնել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Մարտի 30-ին տեղացած առատ ձյան, քամու ու բքի պայմաններում արտակարգ ռեժիմով են աշխատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ աշխատող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։
«Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։
Ազգային գրադարանում և այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների, այսպես կոչված «ատկատների», գործով մեղադրող կողմն այսօր վերահաստատեց իր դիրքորոշումը մեղադրանքի հիմնավորվածության հարցում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
րանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր:
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-ից ապրիլի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 54 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 193 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 521 մարդ։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
«Քեսաբում ոչ մի կապի միջոց չի աշխատում, ուստի իբր այնտեղից տեղադրված և տարածված բոլոր նյութերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Կխնդրեինք չտարածել այդ սուտ տեղեկությունները, որովհետև դրանք միայն վնասում են քեսաբահայերին: Քեսաբում երեխաներ չեն սպանվել և ոչ մի հայ զոհ, բարեբախտաբար, չի եղել»,
Հիմա ես ստիպված եմ դիմել դատարան, որպեսզի ապացուցեմ, որ ես սոցիալիստական սեփականության կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգություն չեմ կատարել: Ավելին՝ այդ կարգի դեմ ոտնձգություն կատարելու մեջ կարելի է մեղադրել այն մարդկանց, ովքեր ճանապարհային նշաններով շրջում են Երևանում, դրանք տեղադրում ինչ-որ վայրում և սկսում տուգանքներ գրել այդ նշանի ազդեցության գոտում հայտնված մեքենաների սեփականատերերի նկատմամբ:
Ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Վերջին օրերի ցրտերը պտղատու ծառերին զգալի վնաս են հասցրել ողջ հանրապետությունում:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:
2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց Լինսի հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելում 5 տեղ ասֆալտի շերտում խոր փոսեր են գոյացել, որոնց պատճառով բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
Ըստ նրա, նման գործողություն ոստիկանության համակարգում հաճախ է իրականացվում: Ներկա պահին Տիգրան Գալստյանի փոխարեն նոր նշանակում չի կատարվել:
Առիթը սպառողի հայտնաբերած խախտումն է եղել: Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Մարտիրոսյանն իր էջում մարտի 30-ին տեղադրել է «մարտի 31» արտադրության ամսաթվով «Չանախ» ֆիրմայի արտադրության մածուն: Օգտատերը գրում է, որ հայտնաբերված խախտման մասին ահազանգել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: