
Արդեն ծաղկած հոնենիներն այս տարի բերք չեն տալու

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարցրեցինք, թե մարտի 31-ի ցրտահարությունից Տավուշի մարզի այգիներն ի՞նչ վնասներ են կրել: Նա ասel 1, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտի այգիներում ծիրանենիները, վաղահաս դեղձենիները ծաղկել էին, ցրտահարության հետեւանքով դրանցից ակնկալվող բերքը սակավ է լինելու: «Առաջիկա գիշերն ավելի ցուրտ է լինելու, մինուս 5-6 աստիճան, Աստված տա` այգիների բերքը շատ չտուժի»,-ասաց Վ. Սուքոյանը: Տավուշի մարզում ծաղկած հոնենիները հայտնվել են ձյան 30 սանտիմետրանոց շերտի տակ, այդ ծառերն այս տարի բերք չեն տալու: Մարզի հարյուրավոր բնակիչներ իրենց այգիներում եւ անտառում հոն հավաքելով` այն վաճառում էին միրգ վերամշակող ձեռնարկությունների: