
Ականի պայթյունից զոհված 27-ամյա ավագ լեյտենանտը նոր էր ամուսնացել. shamshyan.com

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը նոր էր ամուսնացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Նա ասել է, որ նրանք ընտանիքում 3 եղբայր են, իսկ ընտանիքը գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է: «Մյուս եղբայրն էլ է զինծառայող, իսկ փոքրը դպրոցական է: Հարությունը մեծն էր: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ընդամենը գնում ցավակցում, վերադառնում ենք: Այնքան ծանր կորուստ է, որ ոչ ոք իրեն թույլ չի տալիս ավելորդ հարցեր տալ»,- ավելացրել է գյուղապետը:
Մանրամասներն` այստեղ