Բաժիններ՝

«Չանախ»-ը հաջորդ օրվա ամսաթվով արտադրված մածուն է մատակարարել խանութ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը դիտարկումներ են իրականացվելու «Չանախ» կաթնամթերքի շուկայում:

Առիթը սպառողի հայտնաբերած խախտումն է եղել: Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Մարտիրոսյանն իր էջում մարտի 30-ին տեղադրել է «մարտի 31» արտադրության ամսաթվով «Չանախ» ֆիրմայի արտադրության մածուն: Օգտատերը գրում է, որ հայտնաբերված խախտման մասին ահազանգել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

Ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հաջորդ օրվա ամսաթվով մածունը գնվել է Կոմիտասի պողոտայի SAS սուպերմարքեթից: Ինչ վերաբերում է դիտարկումներին, ապա մամուլի քարտուղարի խոսքով՝ եթե «Չանախ» կաթնամթերքի արտադրանքում խնդիր հայտնաբերվի, վաճառքը կկասեցվի:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930