
«Ատկատների» գործով դատախազը պահանջեց Գոռ Քամալյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման

Ազգային գրադարանում և այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների, այսպես կոչված «ատկատների», գործով մեղադրող կողմն այսօր վերահաստատեց իր դիրքորոշումը մեղադրանքի հիմնավորվածության հարցում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Մեղադրող Բաղդասարյանը, մասնավորապես, պնդեց մեղադրանքը, ըստ որի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը դրական եզրակացություններ է տվել՝ 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ: Դրա հետևանքով, ըստ մեղադրական եզրակացության, «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Մանրամասներն` այստեղ