Բաժիններ՝

Անտերության մատնված ավտոմոբիլային թունել

tesankyun.am-ը գրում է. 2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց Լինսի հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելում 5 տեղ ասֆալտի շերտում խոր փոսեր են գոյացել, որոնց պատճառով բազմաթիվ մեքենաներ են վնասվել:

Վերջին դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ փոսի պատճառով «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է ընկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել բետոնյա պատին: Թունելում անընդհատ հնչում է կանացի բարձր ձայնով զգուշացում: Թունելի վատ ակուստիկայի կամ ձայնագրության անորակության պատճառով վարորդները չեն կարող հասկանալ զգուշացման իմաստը, անընդհատ միացած այդ ձայնագրությունը վարորդներին եւ ուղեւորներին անհանգստություն է պատճառում: Կայքի տեղեկություններով՝ ավտոմոբիլային թունելը սպասարկում է Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած ընկերությունը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930