Բաժիններ՝

Հայկական զինուժի կորուստները 2014-ի մարտին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով: Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները ու այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կարդացեք նաև

Կորուստներ

2014 թվականի մարտ ամսվա 5 կորուստներից 4-ը մարտական են, իսկ մյուսը՝ ավտովթարի հետևանք:

4 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող:

Մարտական կորուստներ

-ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մարտի 19-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը: Հաջորդ օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արման Ղուկասյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայություն մեդալով։

-Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի՝ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1992-ին ծնվածզինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը: Ռազմինֆոյի ունեցած տվյալներով զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:

– Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում Պաշտպանության բանակի Մարտունու ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:

Ռազմինֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս