Ընդերքն օգտագործել են օրենքի Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:
  • Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար:
  • Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարք բարդություններ:
  • Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

  • 2013 թվականին ՀՀ էներգետիկայի բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
  •  2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, և խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:

 Պաշտպանի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930