
Գեներալ Մանվել Գրիգորյանի վագրը և շվեյցարացի լրագրողի ճղված տաբատը. hetq.am

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Այս մասին գրում է hetq.am-ը՝ նշելով, որ իրենց այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:
Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության ախատակիցները հազվի էին զսպում նրան:
Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են: Չնայած դրան, երբ շվեյցարացի լրագրողի հետ hetq.am-ը այցելել էր գեներալի տուն, վագրը թաթի նուրբ շարժումով հասցրել էր ճղել լրագրողի տաբատը, օպերատորի բախտը մի փոքր բերել էր. նրա տաբատն ավելի դիմացկուն էր:
Ամբողջությամբ՝ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: