Ապրիլի 17-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում արկ է պայթել:
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1935 թ. ծնված Է. Ա.-ի դին:
Նրանք բաց թողեցին մկանը, այնուհետև կատվին: Կենդանիները փախան: Իսկ ցուցարարները հայտարարեցին, որ նույն կերպ պաշտոնյաներն են փախնում ժողովրդից:
Ապրիլի 17-ին, ժամը 01.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գազի սակագնի մասնակի փոխհատուցումից կօգտվի շուրջ 57 հազար ընտանիք:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության վարչության անդամներն այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշման արդյունքում առաջացած իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միության նախագահ Կարեն Վարդանյանը: «Պատմեցինք, թե կուտակայինը ինչ խնդիրներ է առաջացրել մեզ համար, որ աշխատակիցները մեզ դիմումներ են ներկայացրել, որով արգելվում է […]
Ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Արին-Բերդի 2-րդ նրբանցքի բնակիչ` 1991 թ. ծնված Ն. Հ.-ն:
Շանթ Հարությունյանի «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» գիրքը կարող եք գտնել հետևյալ գրախանութներում.
Ծաղկաշատում տարիների վաղեմություն ունեցաղ ջրի խնդիրը մասամբ լուծվել է անցած տարի միայն:
35-ամյա Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանելու (քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս) մեջ մեղադրվող նրա ամուսնու՝ Վոլոդյա Մուրադյանի հոդվածը փոխվել է, և այժմ նրան մեղադրում են 104-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Ներկայացվող լուսանկարները քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի՝ Բուլվարային թաղամասում գտնվող ռադիո գործարանի նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական և թշվառ ընտանիքների մասին է:
ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երիտասարդ գործարարներին աջակցության ծրագիրը փորձնական է և Հայաստանում իրականացվում է միայն Լոռու և Շիրակի մարզերում:
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում հունիսի 10-ից 15-ը, հայտնել է Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը, ինչպես նաև կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:
1999թ-ին, ինչ-ինչ հանգամանքներում, Ժ.Միքայելյանը մեղադրվել է հանցագործության մեջ ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Աբովյան քրեակատարողականից նա դուրս է եկել 2011-ին ու մինչ օրս բնակվում է «Անի» թաղամասի թիվ 10 շենքի ձեղնահարկում:
«Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը և այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Դա մեծ հպարտություն ու պատիվ է ձեզ համար և պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը»,-ասել է Հ.Աբրահամյանը:
Ապրիլի 17-ին, 19-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 18-ին, 21-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքը կորցնելուց հետո անգործ չի մնա. այսօր «Կրթություն եւ կարիերա միջազգային Էքսպո-2014»-ի ժամանակ նրան վստահեցրին ցուցահանդեսի մասնակիցները։
«Մենք մեռելներից հարություն ենք առնում եւ մեր սխալները շտկում ենք ամեն օր»,- հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում։ Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետը ծաղկեպսակ է դրել ՀՀ առաջին հանրապետության Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ։
Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մեր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ:
2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրեց թիվ ՍԴՈ-1142 որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով: Սույն որոշումը, առաջին հայացքից պարունակելով հակասական ձևակերպումներ, կայացման իսկ պահից ենթարկվել է տարաբնույթ մեկնաբանությունների ինչպես պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այնպես էլ անհատ իրավաբանների, փորձագետների և փաստաբանների կողմից:
Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:
Նրա խոսքով՝ 2013թ. հունիսին իր տղային անսպասելի զորակոչել են բանակ, որդին ծրագրավորողի մասնագիտություն ունի: Ա. Պողոսյանի խոսքով՝ որդուն զորակոչել են բանակ Մատաղիս, սակայն ինքը դեսից-դենից լսել էր, որ դա վատ վայր է: Կնոջ խոսքով՝ ինքը մի քանի օր անց ստիպել է ամուսնուն իրեն Մատաղիս տանել, որտեղ ընդամենը մի քանի րոպեով իրենց թույլ են տվել տեսնել որդուն, ով շատ նիհարած է եղել:
Իրավիճակը փրկելու և մշակվող հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ. խորքային հորերի վերականգնում, նոր հորերի հորատում, նախկինում առկա ինքնաշատրվանող հորերի կահավորում պոմպերով, նոր պոմպակայանների և ջրագծերի կառուցում, դիզելային շարժական պոմպերի ձեռքբերում և կիրառում, կառավարման խստացում և այլն:
Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար 15,0 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին հիշատակումները ընդհամենը պարոն Աթոյանի երևակայության արդյունքն են: