Ապրիլի 17-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Ա.-ին, 1961 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Հ.-ին:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցին հարակից «Սիրո արահետ» այգու նստարաններից մեկի տակ:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Խոսքերը՝ ինչ քանակությամբ և ինչ որակի ուզում է լինի, չեն ազդի, որովհետև խոսքեր շատ են եղել»,- ասաց Վ. Դուրինյանը:
Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:
«Պետական եկամուտների կոմիտեի գործողությունները` բարձրացված հարցերի կարգավորման ոլորտում, իրականացվելու են աշխատանքային խմբի շրջանակներում` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ ընդունված որոշումներին համապատասխան»:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարման վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ամիսներ առաջ տարբեր ձևաչափերով, նաև հրապարակային կարգով ներկայացրել էր իր մտահոգություններն ու առաջարկությունները իրավասու մարմիններին:
«Նիվա» ավտոմեքենան հետընթացող դուրս է եկել բանուկ մաս և ես չեմ կարողացել, ցավոք սրտի, մանևրել և մեքենան ուղղորդել ուրիշ ուղղությամբ: Ուրեմն ինձ առաջադրված մեղադրանքի մեջ, ես ուզում եմ շատ հստակ ասել, երբեք դա չխառնեք Հակոբյանների ընտանիքին: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարի ևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն:
«Դե, գիտեք ինչ, իրան բամբակի մեջ չեն պահել, ուզել են ինչ-որ ինֆորմացիա իմանան, դրա համար մի քիչ նեղացրել են, բայց որ ասենք խոշտանգել են, որ նման բան չկա: Բնական է, որ մեկ-երկու անգամ խփած կլինեն, դե չէին տանելու բամբակի մեջ պահեին, փորձել են ինֆորմացիա իմանան: Մնացածը ինքը ոնց ասել է՝ էդպես է»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18 և 19 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված հատկապես առ այն, որ ոչ մի գործատու չպիտի կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային պահում, եթե աշխատողը գրավոր կամք չի արտահայտել մասնակցելու այս համակարգին:
Համատեղ քննարկման արդյունքում լուծվեց 8-ամյա Մելանիայի դպրոց հաճախելու հարցը: Երեխան վաղվանից կհաճախի Գյումրու լավագույն դպրոցներից մեկը:
«Էնքան գրեն, էնքան էլ… Ինձ պարզապես ասացին, որ այդ վայրում կենդանիներ չի կարելի տանել, դրա համար երևի հատուկ վայրեր կան, դեռ պետք ա տեղն իմանամ»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանցից օրենսգիրք է պահանջել և խնդրել ցույց տալ այն կետը, որն արգելում է այդ վայր կենդանիներ բերելը:
Ապրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, և ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն:
Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն է փոխանցվել դատախազի հանձնարարությամբ:
Գայանե Դեմիրյանը ավելի հեռուն է գնացել՝ Հարություն Ղազարյանի ծնողներից անուղղակի ձեւով պահանջելով նրան հանել թիվ 71 դպրոցից: Վերը նշված հրամանի ստորագրումից հետո տնօրիությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6Բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6Ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:
«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Երևան քաղաքում էլեկտրոնային չվացուցակները, որոնք ցույց են տալիս երթուղիների կանգառ ժամանման պարբերականությունը, չեն գործում։ Հիշեցնենք, որ դրանք գործարկվել էին դեռևս անցյալ տարի»:
Գեղարքունիքի մարզի 27-ամյա բնակիչն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Բացի դա, ըստ մեղադրանքի, նա մարտական դիրքերում գտել է, տուն բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող երկու փամփուշտներ, որոնք հայտաբերվել են նրա վագոն-տնակի ննջասենյակի պահարանից:
Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած խորհրդակցության արդյուքնում հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:
Տիկին Մարգարյանն ասել է, որ իր կարծիքով ոստիկանների անակնկալ այցը կառավարության շենքի դիմաց մուկ ու կատու բաց թողնելով է պայմանավորված:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Գևորգ Ք.-ն:
Ալավերդի քաղաքի բնապահպանական եռամյա ծրագիրը կազմվել է 2012 թվականին՝ 2012, 2013 և 2014 թվականների համար: