
Հովիկ Աբրահամյանին ասել ենք, որ եթե կուտակայինի հարցը չլուծվի, ՏՏ ոլորտի շատ ընկերություններ կլքեն Հայաստանը. NEWS.am

Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության վարչության անդամներն այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշման արդյունքում առաջացած իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միության նախագահ Կարեն Վարդանյանը:
«Պատմեցինք, թե կուտակայինը ինչ խնդիրներ է առաջացրել մեզ համար, որ աշխատակիցները մեզ դիմումներ են ներկայացրել, որով արգելվում է որեւէ մուծում կատարել: Այս պայմաններում եթե պետությունը զոռով քայլեր անի, ապա հազարավոր դատական հայցեր կլինեն ընկերությունների դեմ, որն էլ իր հերթին կբերի նրան, որ մի շարք ընկերություններ Հայաստանը կլքեն: Վարչապետն ասաց, որ որոշակի ժամանակ է պետք, որ կառավարությունը ձեւավորման ընթացքում է, եւ ինքը ձեւավորելուն պես կսկսի այդ հարցի քննարկումը: Բացի դրանից վարչապետն ասաց, որ պատրաստ է կուտակայինի վերաբերյալ հարցը քննարկել այլ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: