
Բնակարանում դի է հայտնաբերվել

Ապրիլի 17-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Դարանիկ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1935 թ. ծնված Է. Ա.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն