
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում. ԱՌԿԱ

Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում հունիսի 10-ից 15-ը, հայտնել է Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը։ Այս մասին հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Նրա խոսքով` համաժողովին կմասնակցի 150 երիտասարդ՝ ԱՊՀ–ից, Բալթյան երկրներից և Վրաստանից։
«Այսօրվա դրությամբ, բացի Թուրքմենստանից, մյուս երկրները մասնակցության հայտ են ներկայացրել»,– ասել է Սիմոնյանը լրագրողներին՝ նշելով, որ համաժողովը կանցնի ՌԻԱ Նովոստիի, ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի և Պետդումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։
Սիմոնյանը նշեց նաև, որ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը հաղթել է մրցույթում և 3,625 մլն դոլար է շահել այս համաժողովը անցկացնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում