Բաժիններ՝

«Ես ճիշտ կըսեմ, արդեն քանի տարի՝ սաղ սեզոններին շորերով կքնիմ»

asparez.am-ը գրում է. Գյումրու «Անի» թաղամասի 11-րդ փողոցի թիվ 10 շենքի ձեղնահարկում` կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ, խոնավ ու սառը «բնակարանում» է բնակվում 65-ամյա Ժենյա Խնձրցյանը, ով, դիմելով «Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն՝ հույս ունի, որ, այդ մասին խոսելով, բնակարանային իր խնդրին որեւէ արձագանք կլինի:

Ժ.Խնձրցյանը այդ ձեղնահարկում մի քանի տարի բնակվում է իր դստեր ու նրա երկու երեխաների հետ: Նա մինչ 1988-ի երկրաշարժը բնակվել է Գյումրու Ղուկասյան փողոցի 6-րդ շարքի 36 տանը, բայց այն երկրաշարժի հետեւանքով փլվել է, իսկ ընտանիքը համալրել անօթեւանների շարքերը: Ետերկրաշարժյան տարիներին Ժ.Խնձրցյանը քաղաքի տարբեր հատվածներում բնակարաններ է վարձակալել ու բնակվել:

1999թ-ին, ինչ-ինչ հանգամանքներում, Ժ.Միքայելյանը մեղադրվել է հանցագործության մեջ ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Աբովյան քրեակատարողականից նա դուրս է եկել 2011-ին ու մինչ օրս բնակվում է «Անի» թաղամասի թիվ 10 շենքի ձեղնահարկում:

Տիկին Ժենյայի դուստրը՝ Հերիքնազ Մարկոսյանը, չունենալով ապրելու որեւէ տեղ, նաեւ բնակարան վարձակալելու հնարավորություն, դեռ 1999-ին դիմել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով եւ ձեղնահարկը տվել է ժամանակավոր բնակության, մինչ այս ընտանիքը կստանա իրեն հասանելիք 2 սենյականոց բնակարանը:

2008թ-ին՝ անօթեւանների հերթացուցակում գրանցվելու վերջնաժամկետի ժամանակ, Հ.Մարկոսյանը չի կարողացել փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնել, ֆինանսական հնարավորություն չի ունեցել Աբովյան հասնելու եւ լիազորագիր բերելու, եւ ընտանիքը դուրս է մնացել անօթեւանների հերթացուցակից: Տիկին Հերիքնազի ներկայացմամբ՝ այսօր իրենց չի հատկացվում նաեւ Ղուկասյան փողոցի բնակարանի տարածքը, որտեղ հաշվառված են մայր ու դուստր.

«Պապիկիս տունն է, որը ոչ մեկի անունով ձեւակերպված չէ»: Հ.Մարկոսյանի խոսքով՝ տան տարածքը տրամադրելու համար համապատասխան կառույցներն ասում են, թե իրենք նախ պետք է դիմեն դատարան ու ապացուցեն, որ տարածքը իրենցն է: Հերիքնազի վստահեցմամբ՝ կա տան պլան, տնային գիրք, որտեղ իրենց հաշվառված լինելու մասին նշում կա, բայց խնդիրն այն է, որ կադաստրում տվյալ տան հետ կապված ոչ մի փաստաթուղթ պահպանված չէ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս