Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Գևորգ Ք.-ն:
Ալավերդի քաղաքի բնապահպանական եռամյա ծրագիրը կազմվել է 2012 թվականին՝ 2012, 2013 և 2014 թվականների համար:
Այսօր Երևանի տարբեր խաչմերուկներում կա խախտում արձանագրող 80 տեսախցիկ և 135 արագաչափ՝ ամբողջ Հայաստանում: Դրանց շնորհիվ միայն 2013-ին արձանագրվել է ճանապարհային կանոնների 854 000 խախտում:
Կալանավորներ Ռ. Մ.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեռեւս 1983-ից «Կամենկա-Վանաձոր» ջրագծի նախագիծ է եղել, որը սովետական միության ժամանակ նախատեսվում էր զուգահեռ անել այժմյան «Նովոսելցովո-Վանաձոր» ջրագծին, սակայն այն մնացել է որպես անավարտ շինություն, որը պետք է Վանաձորում որպես երկրորդ ջրագիծ ծառայեր:
Ապրիլի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ` կանեփանման չորացված զանգվածի պարունակությամբ, իսկ բաճկոնի գրպանից` գաղտնի փականով դանակ:
Նրանք անգամ սոցիալական նպաստ չեն ստանում, իսկ 8-ամյա փոքրիկը երբևէ դպրոց չի հաճախել, երկու ամսական փոքրիկն էլ ծննդյան վկայական չունի:
Ապրիլի 17-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնացությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության տեղի ունեցավ Ոտնլվայի արարողությունը:
«Նրան հասկանալի է՝ ինչում է նա մեղադրվում: Նա խոստովանում է ճանապրհային երթևեկության կանոնների խախտում կատարելը, բայց հերքում է երկրորդ մեղադրանքը: Նա հրաժարվում է ցումունք տալ գործի հետ կապված»,- ըստ ИТАР-ТАСС-ի՝ Հ. Հարությունայնի բառերը դատարանին փոխանցել է թարգմանիչը:
«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի գործը գտնվում է դատական փուլում, հետեւաբար մենք իրավասու չենք առանց դատարանի որոշման նրան թույլ տալ, որ մասնակցի հոր հուղարկավորությանը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հայտնի է, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչ Գևորգյանն օտար մարմին է կուլ տվել:
Ա. Իշխանյանն անդրադարձավ նաև պաշտպան ունենալու իրավունքին: Ըստ նրա՝ ձերբակալվածների գերակշիռ մասը սկզբնական շրջանում պաշտպան չի ունենում, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը քննիչների կողմից չի բացատրվում կամ բացատրվում է մակերեսորեն:
Ապրիլի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհին` Մասիս քաղաքի հատվածում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետի:
Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկաֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։
Շիրակի մարզում շտաբային ուսումնավարժանք անցկացնելու նպատակով մարզային փրկարարական վարչությունում կազմակերպվել էր մարզում գործող բոլոր ենթակառուցվածքերի ղեկավարների հավաք:
Առաջարկում ենք, որ ՀՀ նախագահին մեր պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելեք քայերթով` մենակ կամ ընկերներով` ժամը 18:30-ից (կախված նրանից, թե քաղաքի որ հատվածից եք գալու), այնպես, որ ժամը 19:30-ին բոլորս լինենք Բաղրամյան 26-ում:
2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման:
Ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք կա, որ Ավագ հինգշաբթի պետք է ընտանիքի անդամների թվով ձու ներկել և ուտել: Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտնեց, որ ցանկանում է՝ իր շահերը պաշտպանեն փաստաբաններ Կրոմվել Գրգորյանն ու Վահագն Բաբայանը: Ամբաստանյալի պաշտպաները դատարանից խնդրեց իրենց տրամադրել քրեական գործերի նյութերը՝ նշելով, որ իր ունեցած պատճեններն ընթեռնելի չեն:
Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին կտրամադրվեն հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:
Արդեն յոթ ամիս է, որ ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ: Առողջության հետ կապված պրոբլեմներ ունեմ, սակայն ինձ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով անգամ բուժօգնություն չեն ցուցաբերում: Ավելին, վարչախումբը հալածում է ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս անդամներին: Այս ընթացքում անօրինական կերպով բանակ են զորակոչել որդուս` Ավետիս Ավետիսյանին, հաշվի չառնելով, որ ծանր հիվանդության պատճառով նա պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Ապրիլի 17-ին ժամը 02:00-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում:
Այսօր բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը:
Ապրիլի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փակուղու տներից մեկի մոտակայքում էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա:
«Գյումրու տուն-ինտերնատ»-ի շահառուներից մեկը՝ 1964 թվականին ծնված Գագիկ Հովհաննիսյանը փորձել է ինքնասպանություն գործել՝ բարձրությունից նետվելու միջոցով:
ՔԿՀ-ից դատարան տեղափոխվող ավտոմեքենայի մեջ կալանավորներից մեկն այսօր ասեղներ է կուլ կտվել։
Նրանցից ոմանք բանկերից վարկ վերցնելով՝ իրենց տները նորոգել էին, սակայն գնդակոծությունն այդ նորոգումներն ի չիք է դարձրել :