
Գյումրի. Կյանքը նախկին գործարանային հանրակացարաններում (լուսանկարներ)

«Շիրակ կենտրոնն» բազմիցս է անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային, ավելի քան անմխիթար պայմաններին:
Ներկայացվող լուսանկարները քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի՝ Բուլվարային թաղամասում գտնվող ռադիո գործարանի նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական և թշվառ ընտանիքների մասին է:
Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին: Այսօր մենք կրկին այցելեցինք վերոհիշյալ կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված տասնյակ ընտանիքներին և ցուցաբերեցինք օգնություն, սննդի ու հագուստի տեսքով:
Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ակցիային: