
Խոշոր ավտովթար`Շիրակի մարզում. տուժածների վիճակը ծանր է

Ապրիլի 17-ին, ժամը 01.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 14 ՕԼ 141 պետհամարանիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով 1992 թ. ծնված Ա. Ե.-ն, 1991 թ. ծնված Ա. Կ.-ն, 1994 թ. ծնված Գ. Կ.-ն, 1989 թ. ծնված Մ. Ս.-ն և 1989 թ. ծնված Գ. Գ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն