Բաժիններ՝

Վ. Ղուկասյանի գործով վկաները բերման են ենթարկվում. galatv.am

galatv.am-ը գրում է. Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հայտնի է, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը դեպքի օրը ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ պահվող հրազենով փորձել է կյանքից զրկել Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել ու կյանքից զրկել է Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին: Այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը:

Նախորդ նիստին դատարանը սույն գործով կարեւոր մի շարք վկաների բերման ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ մի քանի անգամ պատշաճ ծանուցվելուց հետո վերջիններս չեն ներկայացել դատարան՝ հարցաքննության: Նրանց թվում են նաեւ գործով տուժող Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանի երկու դուստրերն ու որդին: Ուստի այսօր հերթական անգամ նիստը նախագահող դատավորը որոշում է կայացրել դատարան չներկայացած վկաներին բերման ենթարկել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս