Բաժիններ՝

Երևանում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը

Ապրիլի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փակուղու տներից մեկի մոտակայքում էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչից էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա. առաջացել է գազի արտահոսք, ինչը դադարեցվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից. զոհեր և տուժածներ չկան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930