
Ադրբեջանական «ԴՇԿ»-ի 3 գնդակ պայթել է Այգեպարի մանկապարտեզում

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասել է, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած ադրբեջանական գնդակոծությունից գյուղացիները որոշակի նյութական վնասներ են կրել:
Նրանցից ոմանք բանկերից վարկ վերցնելով՝ իրենց տները նորոգել էին, սակայն գնդակոծությունն այդ նորոգումներն ի չիք է դարձրել :
Գյուղապետի խոսքերով՝ այգեպարցիներից մեկը տանը, անկողնում պառկած, հեռուստացույց է նայել, երբ գնդակը մտել է հեռուստացույցի մեջ:
Ա. Այդինյանը հայտնել է, որ այդ օրն ադրբեջանական գնդակոծությունը սկսվել է ժամը 11-ից, սկզբից գնդակոծվել են գյուղի պաշտպանական դիրքերը, ժամը 16.30-ից ՝ Այգեպար գյուղի տարածքը :
Ադրբեջանական «ԴՇԿ»-ի՝ խոշոր տրամաչափի գնդացրի 3 գնդակ պայթել է գյուղի մանկապարտեզի շենքի միջանցքում,ավերածություններ գործել :
Վնասվել են գյուղի տների տանիքները, պատուհանները: Ադրբեջանական զինուժի կրակը վնասել է Այգեպարը սնուցող գազատարը, ապրիլի 15-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի գազի ծառայության աշխատակիցները վերականգնել են այն:
Մանրամասներն` այստեղ