
Ոտնլվայի արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 17-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնացությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության տեղի ունեցավ Ոտնլվայի արարողությունը:
Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատի ընթերցումներից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը: Այնուհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներ: