Բաժիններ՝

Լևոն Բարսեղյանը փորձել է վերականգնել Պերմյակովի տեղաշարժերը. «Ազատություն»

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանը 5 զորամաս ունի: Թե կոնկրետ որ զորամասից է փախուստի դիմել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը, չի հրապարակվում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ գյումրեցիները, մինչդեռ, առավել հավանական են համարում, որ դա եղել է Կարմիր բերդի զորամասը: Այդ զորամասից Ավետիսյանների տուն կարելի է հասնել տարբեր ճանապարհներով՝ անցնելով 3-5 կիլոմետր:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ուսումնասիրել է այդ տեղանքը, անձամբ անցել է երկար ու կարճ ճանապարհներով․ – «Ո՛չ մի ժամանցային տարածք է դա, ո՛չ կողքուբոլորը ռեստորան կա, կաֆե կա, ո՛չ գիշերային ակումբ կա, ո՛չ խանութներ են լցված իրար վրա: Զորամասերից մինչև այդտեղ բազմաթիվ տնակներ կային, որտեղ անհամեմատ մեծ վնասներ կարող էր տալ: Ոչ թե գնար մտներ սեփական բակում գտնվող տուն»:

Սպանդից հետո ցայսօր հարց է հնչում․ կարո՞ղ էր ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրի եկած զինծառայողը գիշերը կողմնորոշվել քաղաքում: Բարսեղյանի կարծիքով՝ եթե հստակ մոտիվ ունենար, մեկ-երկու օրն էլ բավարար է․ – «Մեկ անգամ ազատ ստանալ, դուրս գալ քաղաք, պտտվել զբոսանքի որպես ռուս զինվոր, լիարժեք կերպով բավարար է՝ հասկանալ քո թիրախի տեղը, մոտենալու լավագույն, հեշտ ճանապարհները և այլն»:

Ավետիսյանների տնից մինչև հայ-թուրքական սահմանի այն հատվածը, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է Պերմյակովը, հեռավորությունը մոտ 20 կիլոմետր է: Այս պահին հայտնի տվյալների համաձայն, նա առնվազն 13 ժամ է ունեցել այդ տարածությունն անցնելու համար: Բարսեղյանը Բարսեղյանը հավանական է համարում, որ Պերմյակովը այդտեղ հասներ գնացքով կամ ոտքով:

Ուսումնասիրելով դեպի սահմանը տանող ճանապարհները՝ Բարսեղյանը նկատել է, որ պատահական զուգադիպությամբ կամ միտումնավոր Պերմյակովը մոտեցել է հայ-թուրքական սահմանի հենց այն հատվածին, որտեղ հսկողությունը համեմատաբար թույլ է․ այստեղ սահմանային փշալարը հատվում է Ախուրյան գետի հետ:

Լևոն Բարսեղյանն ուսումնասիրել է նաև սահմանի երկայնքով ձգվող փշալարը և հայտնաբերել մի հատված, որտեղ փշալարը «կտրած-կցված» է․ «Մոտավորապես մի 150 մետր նայել եմ ես, և հակառակ կողմից էլ եմ նայել՝ Ախուրյանի հակառակ ափից, չկա որևէ տեղ, որ կտրած-կցված լինի: Եթե անցներ, այստեղով պիտի անցներ-գնար, երկու կիլոմետր պիտի քայլեր, հասներ թուրքական որևէ կողմին: Եթե այդ պատմությունը ճշմարիտ է, եթե չի բեմադրված․․․»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս