Վաղարշը զուգարաններից մեծ եկամուտ է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի պաշտոնյաներից ով չի ալարում, ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին ելույթներ է ունենում։ Միչդեռ Երեւանի Խորենացու փողոցում գործող ոսկու շուկան՝ ստվերային եկամուտներով ՀՀ-ում կարող է համարվել ռեկորդակիր։ Պարզվում է, որ այստեղ միայն զուգարաններից այնքան եկամուտ են ստանում, որքան հազարավոր ընկերություններ նույնիսկ ամսական չեն վաստակում։

Տարբեր հաշվարկներով այս շուկայում իրենց օրն անցկացնում է մոտ 10 հազար մարդ։ Շուկայում գործող երկու զուգարանի մուտքի գինը 100 դրամ է։ Այսինքն՝ միայն զուգարանները շուկայի սեփականատիրոջն ապահովում են օրական շուրջ 1 միլիոն դրամի եկամուտ։ «ժողովուրդ»–ի հարցին, թե-զուգարանից օգտվելու համար 100 դրամ գանձելը որքանով արդարացված է, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատասխանեց.

«Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար։ Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր։ Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»։ Այդ «խնդրանքից» հետո Վաղարշը ամսական մոտ 30 մլն դրամ է ստանում։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս