Ինչ եղավ, երբ Անահիտ Բախշյանը զանգահարեց «Parking city»
Նախորդ օրվա տարածածս «Parking city-ին`գրպանահատ» մամլո հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06 հեռախոսահամարով: Հեռախոսով խոսող ձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին և նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք:
Իհարկե, ինձ, ինչպես նաև ցանկացած քաղաքացու, այդպես էլ չհաջողվեց մի կենդանի աշխատակցի հետ խոսել ու պարզաբանումներ ստանալ:
Արդեն մի քանի ամիս է, որ վճարովի ավտոկայանատեղում տուրքը վճարում են 15 րոպեից ավե կանգնելու համար, իսկ Parking city-իի տեղեկատու հեռախոսով խոսող ձայնը շարունակում է հաղորդել հին կարգը:
Հիմա ի՞նչ անուն տաս այս կազմակերպության կառավարիչներին, եթե ոչ՝ անօրինականության կամ անգրագիտության ու ծայրահեղ թափթփվածությամբ գործող կազմակերպություն, որը գործ ունի շա՜տ մեծ թվով քաղաքացիների շահերը ոտնահարելու հետ, բայց երբեք չի առերեսվում նրանց հետ և չի լսում մեզ՝ քաղաքացիներիս: Ավելին, շարունակում է իր գրպանահատ գործունեությունը, որովհետև հունվարի 22-ին մեր 5 աշխատակիցներից մեկն էլ է ստացել տուգանքի մասին արձանագրություն:
Այս հաղորդագրությունը տարածելուց 15 րոպե առաջ Երևանի քաղաքապետարանի և Parking city-ի ներկայացուցչի հետհանդիպեցինք ՏիգրանՄեծ պողոտայի 7-րդ հատվածում և նրանք տեղում համոզվեցին, որ այդ հատվածը վճարովի ավտոկայանատեղիի համար կահավորված չէ, ասեցին՝ սխալվելենք:
Պահանջում ենք անմիջապես նոր կարգին համապատասխանեցնել Parking city –ի հեռախոսով ձայնագրվածը և նրանք, ովքեր անհիմն կերպով անհանգստացրել են մեր քաղաքացիներին, հրապարակավ ներողություն խնդրեն:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ