Բաժիններ՝

Փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի առջև (ֆոտոշարք)

Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ են։ Խոստացածի համաձայն՝ նրանք եկել են շարունակելու իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի։

Հիշեցնենք, որ նախորդ օրերին տեղի ունեցած ակցիաների ժամանակ նրանք պահանջում էին, որ ՀՀ վարչապետն իջնի իր աշխատասենյակից և լսի քաղաքացիների պահանջը։

Առաջին օրը խնդիրը քննարկելու նպատակով բողոքի ակցիայի մասնակիցներից 10 հոգանոց խումբ էին հրավիրել կառավարություն, սակայն ակցիայի մասնակիցները մերժել էին նրանց։ Իսկ հաջոդ օրն ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր եկել կառավարության Բողոք-դիմումների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և տեղեկացրել, որ վարչապետը տեղում չէ։

Նշենք, որ այսօր ակցիայի մասնակիցների թիվն ավելի մեծ է, քան նախորդ օրերին։ 168.am-ի թղթակցի հետ զրույցում Փոքր ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանն ասաց, որ բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը բավարարվի։

Նա նշեց, որ երբ հոկտեմբերին օրենքը հետաձգվեց, կառավարությունը խոստացավ հանդիպումներ կազմակերպել ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ ու բացատրել ամբողջ փաստաթղթավորման ընթացքը։ Այս ընթացքում որոշ հանդիպումներ տեղի ունեցան, բայց միայն որոշ տոնավաճառների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ մարդկանց համար, այնուամենայնիվ, դժվար է փաստաթղթավորումը, և նրանք շարունակելու են պայքարել օրենքի դեմ։

Akcia karavarutyun-Amali (25)

Akcia karavarutyun-Amali (24)

Akcia karavarutyun-Amali (23)

Akcia karavarutyun-Amali (22)

Akcia karavarutyun-Amali (21)

Akcia karavarutyun-Amali (16)

Akcia karavarutyun-Amali (17)

Akcia karavarutyun-Amali (18)

Akcia karavarutyun-Amali (19)

Akcia karavarutyun-Amali (20)

Akcia karavarutyun-Amali (15)

Akcia karavarutyun-Amali (14)

Akcia karavarutyun-Amali (13)

Մանրամասները՝ առաջիկայում։
Լուսանկարները՝ Ամալի Խաչատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս