Պաշտոնապես կդիմեք՝ կքննարկենք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո հայկական եւ ռուսական որոշ շրջանակներ սկսեցին քննարկել անգամ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը։ «Ժողովուրդ»-ը ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ք. Փրայսիև հետեւյալ հարցն էր ուղղել.

«Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով»։ ԱՄՆ դեսպանատնից ստացել ենք հետեւյալ պատասխանը.

«Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ներգրավվածության աստիճանը կախված է ՀՀ Կառավարությունից։ Ներկայումս Դաշինքում Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ Հայաստանի կողմից նման հայտ չի ներկայացվել»։ Այլ կերպ ասած՝ պաշտոնապես դիմեք, կքննարկենք։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս