Բաժիններ՝

Ուկրաինան խնդրում է դաշնակիցներին իր օդային տարածքում կալանել ռուսական ԱԹՍ-ները և հրթիռները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան խնդրում է գործի դնել հարևան երկրների հակաօդային պաշտպանության ուժերը երկրի արևմտյան շրջանների պաշտպանության համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ 

«Թույլ արձագանքը հիմա ավելի կսադրի Ռուսաստանին, իսկ հետո ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կթռչեն դեպի Եվրոպայի խորքերը։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ վերջապես պետք է որոշում կայացվի, որը թույլ կտա հարևան երկրներում գործընկերների հակաօդային պաշտպանության հնարավորություններն օգտագործել Ուկրաինայի օդային տարածքում գտնվող, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի սահմաններին մոտեցող անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները կալանելու համար», – գրել է Սիբիհան։

Մեկ այլ գրառման մեջ Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ Կիևը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Լեհաստանին՝ նվազեցնելու ռուսական ԱԹՍ-ներից և հրթիռներից հետագա սպառնալիքները։ Ըստ լեհական կողմի՝ գիշերը ռուսական 19 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը։

Անօդաչուներից մի քանիսը ոչնչացվել են Լեհաստանի կողմից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սա անվանել է հնարավոր «լայնամասշտաբ սադրանք»՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ ռուսական ԱԹՍ-ներ են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս