Բաժիններ՝

Նա նույնիսկ մանկություն չէր ունեցել. պատմում է սահմանին զոհվածի հայրը. news.am

News.am-ը գրում է. Իսպիրյաններն արդեն 3 ամիս է՝ ապագայի ոչ մի ծրագիր չեն կազմում: Նրանց բոլոր հույսերն ու նպատակները կապված էին թշնամու գնդակից զոհված Գարիկի հետ, որոնք մյուս որդին իրագործել չի կարող. 23-ամյա Արթուրը ծանր հիվանդ է:

Գարիկ Իսպիրյանը ծնվել է 1995թ. օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Մանկության մասին ծնողներն արցունքով եւ դառնությամբ են խոսում: Նրանք Գարիկին չեն կարողացել տալ այն ամենը, ինչն ունեն մայրաքաղաքում մեծացող երեխաները:

«Գարիկս շատ է տանջվել, գյուղական մանկություն է ունեցել, ամբողջ կյանքում տառապել է ինձ հետ, օգնել տան գործերում»,- պատմում է հայրը՝ համշանդամության կարգ ունեցող Արտեմ Իսպիրյանը:

Գարիկը ծառայության մեկնել է 2014թ. հունվարի 8-ին՝ դպրոցն ավարտելուց 6 ամիս անց: Դպրոցում, ինչպես հայրն է նշում, լավ չի սովորել, սակայն ընդունակ աշակերտ է եղել: Թե ինչու լավ չի սովորել, պարզ է. հիվանդ հորը պետք է օգներ:

«Երբեք չի բողոքել, ոչ մի բան ինձնից չի պահանջել: Եթե նույնիսկ ուտելիք եմ ուղարկել, զանգում էր ու բարկանում, վիճակս հասկանում էր: Գիտեր, որ չունենք, ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում»,- շարունակում է հայրը:

Գարիկը ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որոշել էր ծառայությունն ավարտելուն պես վարսավիրի մասնագիտություն ձեռք բերել եւ օգնել ծնողներին ոտքի կանգնել, սակայն հակառակորդի գնդակը ժամանակից առաջ անցավ:

«Հաճույքով էր ծառայում, իր տեսակն այդպիսին էր՝ երբեք չէր տրտնջում: Ինձ չէր պատմում իր խնդիրների մասին, որովհետեւ մտածում էր՝ առանց այդ էլ մեր դարդերը շատ են»,- ասում է Արտեմ Իսպիրյանը, ապա հավելում. «Ամեն օր մեզ զանգում էր, ուրախ-զվարթ մեզ հետ խոսում: Մեր միակ հույսն էր, թե ոնց նման բան պատահեց, չենք կարողանում հավատալ»:

ispiryan.jpg1

isp2

 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս