Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով:
Կարինե Դավթյանը մահացած մայոր Սարգիս Աբրահամյանի ընկերոջ կինն է. ընկերը, ով ևս զինծառայող է, մայոր Սարգիս Աբրահամյանին խնդրել է իր ավտոմեքենայով կնոջը՝ Կարինե Դավթյանին տեղափոխել իր մոտ: Ճանապարհին տեղի է ունեցել դեպքը:
Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:
Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար:
Հակառակորդի գնդակից մարտական հենակետում զոհված զինծառայող Մովսես Գասպարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Գ. Դանիելյանի համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխությունները էապես կարող են նպաստել տնտեսական, սոցիալական ոլորտի, կառավարման համակարգի որակի բարելավմանը
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Ջահբազ Գուլիևի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար:
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում ես մեկնելու եմ ռազմաճակատ՝ պաշտպանելու իմ երեխաների Հայրենիքը»:
Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի գնդացրորդ, շարքային Մովսես Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով:
Հուլիսի 11-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի կամրջի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Նախաձեռնությունը կոչ էր արել մեկտեղել ջանքերը՝ «Եվրոպական ընտրություն» դաշինքի հիմնադրման համար, որը որպես ազատ հարթակ կհամակարգի հանուն Հայաստանի եվրոպական ապագայի հանդես եկող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության գործողությունները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:
Վատագույն վերսիան հենց դա է, որ տղան անհետացել է դիվերսիոն գործողությունների հետևանքով, սակայն գուցե և ուրիշ բան է, տարբերակները շատ են: Ամեն դեպքում օրը ցերեկով երիտասարդ է անհետանում ու հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ երիտասարդը առևանգվել է դիվերսանտների կողմից, հիմա հարց է առաջանում՝ սա թշնամու անզորության, թե հզորության հետևանք է:
Հուլիսի 12-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի տներից մեկի 1-ին հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հուլիսի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:
Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:
Խնդիրն այն է, որ Կլիմկոյի դեմ Հայաստանում հարուցված քրեական գործի և նրա հանդեպ հետախուզման մասին տեղեկությունը հրապարակվում է քրեական գործի հարուցումից մի քանի ամիս հետո, ընդ որում՝ բավական հետաքրքրական տնտեսա-քաղաքական ժամանակահատվածում:
4 թափուր տեղ կա ՔԿՀ-ի բուժկետում: Իսկ պատճառն այն է, որ բուժակը 60 հազար դրամ է ստանում, բժիշկը՝ հազիվ 120 հազար:
Նա ասաց, որ ինքը գյուղում չի եղել, նոր է Չինարի վերադարձել, սակայն տեղյակ է, որ գյուղի վրա կրակոցներ չեն եղել:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի», «Ֆոլկսվագեն», «ՎԱԶ-2170» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 3 տուժած: Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Մոսկվայի պետական խորհրդանիշները (դրոշը, հիմնը և զինանշանը) չի թույլատրվի օգտագործել պոռնոգրաֆիական նյութերում։ Համապատասխան օրինագիծը մշակվել է մշակութային ժառանգության քաղաքային դեպարտամենտը։
Ինչպե՞ս ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար որ ս/թ հուլիսի 11-ին կհոսանքազրկվեն:
Ուշագրավ հատվածներ 1990-ականների սկզբին արված հարցազրույցներից, որոնք այաստանյան ընթերցողին, ըստ էության, անծանոթ են:
«Անպայման անդրադառնալու է, դա խայտառակություն է: Թալան է: Թե’ հացի, թե’ հրուշակեղենի գների վրա անդրադառնալու է»:
Գյուղում ապրող մարդը, շատ թե քիչ, ձմռանն է հանգստանում: Ամառը նրա համար ոչ թե հանգստի, այլ ակտիվ աշխատանքի շրջան է:
«Մենք ապրում ենք Գերմանիայում, հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ ենք կամ այստեղ ապրելու օրինական իրավունքներ ունենք, ուրեմն՝ սպասելի է, որ մենք կարողանանք և՛ գերմանական իշխանություններին, կառավարությանը, և՛ գերմանական հասարակությանը հասանելի դարձնել մեր պահանջը, որը Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության հստակ ընդունումն է»:
Աղջիկն ամուսնացել էր, հարս գնացել հարևան գյուղը: Բայց որոշ ժամանակ ամուսնու հետ ապրելուց հետո, նա, շատ կարևոր բան հայտնելու պատրվակով, իրենց տուն է հրավիրում քեռիներին ու նրանց հայտնում, որ իր հայրը 4 տարի առաջ իրեն բռնաբարել է: