Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանի գործով ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև «Ուրախ և տխուր» ընկերության տնօրեն Ռոբերտ Ղազարյանին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից 168.am-ին հայտնեցին, որ  Ռոբերտ Հրայրի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ինչն էլ դատարանի կողմից բավարարվել է:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ Հակոբ Հակոբյանի ձերբակալումը պայմանավորված է նաև «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեությամբ: ՀՀ Էլեկտրոնային ռեսգիստրում՝ e-register.am կայքում, որպես ընկերության հիմնադիր՝ նշված է հենց Հակոբ Հակոբյանի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս