Բաժիններ՝

ԱԻՆ-ը զգուշացնում է

Մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և
Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի
ջերմաստիճանի անկում օդում մինչև 00C, իսկ հողի մակերևույթին -1…-20C

Ծիրանի ծաղկման կանխատեսում

2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում:

Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը:

Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1…-5.60C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,80C ջերմաստիճանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս