Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով ‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացել է գրություն՝ Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդության վերաբերյալ:
Գույքային հանցագործությունները ակտիվանում են հատկապես տոնական օրերին. խորհուրդներ քաղաքացիներին:
Կորյուն Աթոյանը շփոթված էր և ներողություն խնդրեց երեկվա միջադեպի կապակցությամբ և ասաց, թե իբր լրագրողները իրենք են առաջինը սկսել սադրանքների գնալ, ինչին, անկեղծ ասած, ես չեմ հավատում և փաստերն էլ այլ բան են ասում: Ռեկտորից պահանջեցի պատասխանատվության ենթարկել այդ երկու լակոտներին:
Այսօր գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, շտապօգնությունը հրաժարվել է Երևանի Արցախի 14-ի Դ 10-րդ բնակարանի բնակիչ 73-ամյա Ասիա Գաբրիելյանին տեղափոխել հիվանդանոց:
Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարկել է «Երևանցիները՝ Երևանի մասինե հետազոտության արդյունքները, որով բնակիչները գնահատել են 2013 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Դանակահարություն Վաղարշապատում:
N զորամասի զինծառայող, կոչումով փոխգնդապետ Աբրահամյանը ծեծել է զինվորների՝ ստորացնելով նրանց արժանապատվությունը։
Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները: Առիթից օգտվելով` շնորհավորում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Լոռու մարզում դարձյալ դժբախտ դեպք է տեղի ունեցել, այս անգամ՝ Վանաձորում: Նախնական տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 26-ին ինքնասպան է եղել Պարույր անունով 25-ամյա մի տղամարդ: Մայրը որդու դին հայտնաբերել է ջրի խողովակից կախված:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը երկտող է թողել, թե անկարող է տեսնել մոր տանջանքները: Ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի նախկին հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Հայրս հացադուլի մեջ է, նրա նկատմամբ կիրառել եւ կիրառում են անօրինականություն: Նրա տեսակցությունները արդեն համարյա 50 օր արգելվում է՝ անիմաստ տեղը»:
«Իմ դեմքին են խփել, բայց այնտեղ մի 10-15 րոպե ուշագնաց եմ մնացել էս ցրտին, դրա համար ոտքերիս մկանները չեն աշխատում հիմա: Չեմ կարողանում քայլել, սայլակի վրա եմ»:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական անգամ խաբվել են։ Նրանք դեռ շարունակում են պահանջել իրենց 16 ամսվա չստացած աշխատավարձերը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Անմիջապես ահազանգել են «շտապ օգնություն», սակայն կանչով եկած բրիգադը հրաժարվել է տեղափոխել տղամարդուն հիվանդանոց` պատճառաբանելով, թե նա անօթևան է, «կմահանա կմնա մեր վրա»:
Օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է` հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է և մտնել կոալիցիա:
«Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի դերասաններից Կարեն Մկրտչյանը չի կարողանում հասկանալ՝ ովքեր և ինչու ծեծի ենթարկեցին իրեն։
Ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ով վերջերս շատ քիչ տեղերում է երևում: Նրան ևս Ծառուկյանը նվեր է հանձնել՝ թերևս իր ճաշակով ընտրված ձիու արձանիկ:
Ինչպես գրում է թերթը, քաղաքացիներն արդեն երկար ժամանակ է, ինչ փնտրում են նրան, բայց գտնել չեն կարողանում: Իրենց գումարները որոշել են վերադարձնել դատարնի միջոցով, քանի որ այլ ելք չեն տեսնում:
«Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ»,- հետաքրքրվեցինք Գասպարյանից։ «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ Եվ կարծում եմ, որ ոչ թե աղոթքը պետք է տարօրինակ համարել, այլ ժամանակն է, որ տարօրինակ համարվի զոռբայությունը»,- պատասխանեց ՀՀ ոստիկանապետը»։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի մասին՝ հիշեցնելով, որ նրան ձերբակալել էին թմրանյութ պահելու համար:
«Եթե Տարոն Մարգարյանը գիտեր այս «շնչավոր առարկաների» գործողությունների մասին, ապա դա իր քաղաքական կարիերայի վերջն է (անգամ մեր երկրում)։ Եթե չգիտեր՝ ապա սա էդ «երիտ-հայերի», կներեք արտահայտությանս, հետույք մտնելու կարիերայի վերջն է»:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 10.32-ին տեղեկություն է ստացվել Արսենյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը եւ նրա փաստաբանը դատարանում կբողոքարկեն ՀՔԾ-ի որոշումը՝ գործով քննիչի Կոտայքի մարզի ավագ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու մասին:
Հիմնական ճանապարհի փակվելուց հետո, այդ՝ այժմ միայն սահմանամերձ Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան տանող ճանապարհը շարունակում է համարվել գլխավոր:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
«Շատ լավ ընտանիք են: Ալիկն էլ աշխատասեր տղա էր, գյուղում հունձ էր անում: Սիրահարված էլ չէր, որ նման բան լիներ գյուղ տեղ է, կիմանայինք: Իրենք ֆինասական խնդիրներ չունեն ու չենք հասկանում, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Մենք էլ ենք շոկի մեջ»
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: