ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
Քիչ առաջ Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնից դուրս եկան ակտիվիստներ Տիգրան Շամխարյան, Հարություն Աղլամանյանը և Հայկ Ավետիսյանը։
23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այս պահին Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնում որոշ քաղաքացիներ և ակտիվիստներ նորությունների են սպասում այն քաղաքացիների մասին, որոնք բերման են ենթարկվել այսօր տեղի ունեցած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Սարյան փողոցից այսօր Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 27 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ բերման ենթարկվածների հարցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Դատարանի որոշման հրապարակումից հետո՝ գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը՝ Յաշա Խաչատրյանը, իր բողոքն արտահայտեց դատարանի որոշումից: Նրա խոսքով՝ որդին, արդեն երկու տարի է, կալանքի տակ է, այն դեպքում, երբ, ինչպես ինքն է ասում, իր որդին անմեղ է.
Մի խումբ անձինք այսօր ակցիա էին իրականացնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժշողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
«Շանթ Հարությունյանի նկատմամբ դատական պրոցեսը հանդիսանում է իշխանությունների կամ ռեժիմի կողմից ապօրինի դրսևորման շարունակությունը», -այսօր ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մայրաքաղաքի Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շեքի դիմաց, լարված իրավիճակ է։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
« Կան մարդիկ, որոնք ինքնահաստատվում են՝ այս ծրագիրը վարկաբեկելով: Չեմ ուզում, որ այս ծրագրի հետ կապված լինեն անհեթեթ հայտարարություններ, քանի որ սա ոչ միայն ազգային, այլև պետական նշանակություն ունեցող ծրագիր է: Մենք աշխատելու ենք բաց և թափանցիկ։ Համոզվելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել մեզ և ստանալ ցանկացած հարցի պատասխան: Ոչ մեկին վերապահված չէ պետության գումարները ծախսել աննպատակ և չարաշահումներ անել»:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատումների չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է 819.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ անտառային տարածքում պտուղների ապօրինի հավաքման համար մեկ ֆիզիկական անձ տուգանվել է 5.0հազ.դր. գումարով:
«Ինչպես ամսի 12-ի դատական նիստի ժամանակ տեսանք, ոստիկանությունը բավականին լուրջ ձևով պատրաստվել էր, ապահովել էր այն բոլոր խոչընդոտները, որպեսզի քաղաքացիները և ոչ բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարողանային ներկա գտնվել դատական նիստին»,- ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Իննեսսա Պետրոսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ոստիկանության աշխատակիցները, պատառոտելով ցուցարար քաղաքացիների հագուստները եւ ոլորելով ձեռքերը, նրանց մի կերպ խցկում են ոստիկանության մեքենաներ:
Հունիսի 23-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Որոշման հրապարակումից հետո վատացել է ամբաստանյալներից մեկի մոր ինքնազգացողությունը, որի համար այժմ շտապօգնություն է եկել դատարան:
Քրեական վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը: Վերաքննիչը քիչ առաջ հրապարակած վճռով մերժեց գործով վեց ամբաստանյալների, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչների բողոքը:
«Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի շենքի համար հայտարարված արդեն 3-րդ աճուրդի ժամկետի ավարտին մնացել է 4 օր, սակայն ԴԱՀԿ ծառայությունը դեռ ոչ մի հայտ չի ստացել:
«Իմ մանկության հիշողությունների մեջ տպավորված են Երևանի համարակալված շենքերը: Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում պահպանվում է հին քաղաքը: Ես հասկանում եմ մեր հիպերմոդեռնի ճարտարապետության ձգտումը, բայց դա երբեք արժեք չի ունենա, եթե մենք կողքին չունենանք մեր փայլուն ու սրբատաշ քարերով այդ ֆանտաստիկ ճարտարապետական նմուշները: Ուղղակի ինձ համար անհասկանալի է դա»:
Այս նախագիծը Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված հերթական մեծածավալ համագործակցության արդյունք է։
Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:
Հունիսի 23-ին, ժամը 04.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 19.50-ի սահմաններում Երևան-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Եփրեմենկո գյուղի մոտակայքում (Բավրայից 12 կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ:
Հունիսի 23-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» Հարկային տեսչության շենքի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի Արաբկիր վարչական շրջանում հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը հնչել են կրակոցներ, երկու երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Երևանում հունիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը հուսով է, որ Վերաքննիչ դատարանը կմերժի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված բողոքը:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Տոնի առիթով Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ: