Հրապարակումից հետո 168.am-ի հետ կապվեց Ֆրունզիկ Մկրտչյանի եղբորորդին՝ Մուշեղ Մկրտչյանը: «Ֆրունզիկ Մկրտչյանը Սոչիում բնակվող Ալեքսանդր Մկրտչյան անունով ազգական չունի։ Բոլոր ազգական Մկրտչյանների անունից խնդրում եմ հերքել այդ լուրը։
Մոսկվայի նորակառույց՝ Սուրբ Պայծառակերտության հայկական եկեղեցու գլխավոր մուտքի դարպասները այցելուների համար փակ են եղել հունվարի 6-ին, և Սուրբ ծննդյան գիշերը եկեղեցի այցելած հայ հավատացյալներին պահակը հորդորել է վերադառնալ տուն, առավոտյան 10:30-ից հետո նոր այցելել եկեղեցի:
Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է 2012թ. «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը: Դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է:
Հունվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
Ազգի մեջ տեսակ կա, որը միշտ ազգի փրկության, ճակատագրական պահերին միշտ կարողացել է կանգնել այն թեժ կետերում, էպիկենտրոնում, որտեղ դժվարությունները շատ են: Լևոն Խեչոյանին ես ոչ թե որպես ազատամարտիկ, այլ որպես գրողի եմ փայփայել եմ, ոչ թե տարբերություն եմ դրել, այլ ուղղակի որպես գրող–ազատամարտիկ հազվագյուտ է եղել մեր պատմության մեջ:
Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է:
Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը:
Մհերս Արամի համար շատ բան է արել, Արամը մեր տանն է մեծացել, ամեն ինչով օգնել ենք ես ու տղես, խոզ ու հավ ենք տվել Արամին, որ պահեր ու կարողանար երեխեքի հոգսերը հոգար…իրենք ընտանիքով էլ են եկել մեր տուն, իր ա կինն էլ է եկել ու հենց իր կինն աչք ուներ Մհերիս վրա, ոչ թե Մհերս՝ Արամի կնոջ»,-լացակումած պատմել է մայրը: Այսքան ժամանակ Արամի և Մհերի հարաբերությունները եղել են նորմալ. ոչ ոք որևէ կասկածելի բան չի նկատել ու լսել, մայրն ասում է, որ միակ տարօրինակ բանն այն էր, որ Արամը պարբերաբար ասել է, թե «Ախպերս բիզնեսմեն դարձավ, մեզ մոռացավ:
Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 31 զինծառայող: Միջադեպերից միայն 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել է տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր, միաժամանակ մահվան 31 դեպքերից 24-ի վերաբարյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատախազը փոխվել է: Գործի նկատմամբ վերահսկողություն էր իրականացնում Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Առաքելյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դատախազ Վահան Սարգսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց նիստն անցացնել դռնփակ, քանի որ, ըստ նրա, կարող են հնչել նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք:
Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված:
«Նորմալ է ամեն ինչ. ոչ ինձ մոտ եւ ոչ էլ դիմացի մեքենայի վարորդի մոտ առողջական որեւէ խնդիր չկա, վնասվածքներ` նույնպես: Մեքենաներն են մի քիչ վնասվել, իսկ ես ուղղակի մի քիչ վախեցել եմ»:
Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները:
Առողջությունը լավ է արդեն, որևէ բողոք չունի, այսպես ներհայեցողության շրջան է իր համար, որովհետև պարզ է, որ այդ կորուստները, որ ունեցանք երիտասարդների, դրանք ահավոր մեծ բեռ են բոլորիս վրա: Միաժամանկ ինքը, այսպես, նայում է դեպի ապագա, ինքը որևէ քաղաքական աստառ չի տալիս, թեև ես պետք է ասեմ, որ եթե այլ արվեստագետ լիներ, ասենք՝ պռոիշխանական, միգուցե այնտեղ ինքը հայտնված չլինի:
Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար: Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:
Գյումրիում մահացել է «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Մուշեղի Պետրոսյանը: Նա ծնվել է 1948 թվականին և ինչպես նշվում է ռուսական «Prime crime» կայքում՝ թագադրվել է 1972 թվականին, ապա զրկվել քրեական աշխարհում հեղինակավոր այդ տիտղոսից:
Հունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը բացարկ է ներկայացնելու նախաքննական մարմնին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Շանթ Հարությունյանը մեսունակ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Դեռևս հստակ որոշված չէ, թե որ օրն է հրավիրվելու Երևանի քաղաքապետարանի հրամանով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որն արդեն մի քանի ամիս է քննարկում է հանրային տրանսպորտի սակագնի հարցը։
Ժամը 18:30-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ, 50-ամյա Տոնական Ղազարյանը Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իր կողմից վարած Mitsubishi Montero մակնիշի 33 VՏ 128 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ, 43-ամյա Զադա Բրոյանին պատկանող ոչխարի հոտին: