ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակի մեջ դրական տեղաշարժ կա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է:
ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը:
Վլադիմիր Գասպարյանի էքսցենտրիզմը, սակայն, սրանով չի ավարտվում: «Դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում:
Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհուրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաև դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած այս մեքենաները, որոնց տեղափոխումն այնքան կարևոր է ու ծախսատար, որ կազմակերպությունը, որպես կանոն, դրա համար մրցույթ է հայտարարում, Հայաստանից տարվում են աշխատանքների հազիվ 5-6 տոկոսն ավարտելուց հետո:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վ Կոնտակտե» կայքով ծանոթացել է գյուղերից մեկի բնակչուհու հետ,որից հետո նրա տվյալներով և նկարով բացել է կայք էջ, վերջինիս մասին արատավորող,պատիվն ու արժամապատվությունը նվաստացնող և վարկաբեկող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները համացնացի կայքերում հրապարակելու սպառնալիքով, շորթման եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ նրանից 50.000 դրամ է պահանջել:
Հիշողությունը չես ջնջի. ինչպես է Շառլ Ազնավուրի ընտանիքը փրկվել ցեղասպանությունից:
Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Տաշիրի առանձնատներից կատարված գողությունները բացահայտվեցին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, նախապես իմանալով, որ անչափահաս աղջկա 16 տարին լրացած չէ, պարբերաբար հյուրանոցային համալիրում և իրեն պատկանող ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություններ է ունեցել աղջկա հետ, որոնց ընթացքում կատարել է նաև սեքսուալ բնույթի այլ գործողություններ:
Մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում միջին տարիքի կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Յուրաքանչյուր տարվա սկզբին ներմարզային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատվում է տրանսպորտային մրցույթների անցկացման ժամանակացույցը: 2015 թվականի մայիսի 15-ին Շիրակի մարզում կկայանա հերթական ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ընտրության մրցույթը, թվով 18 երթուղիների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առեւանգման համար։
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին և 29-ին Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկից մինչև Պուշկին-Տերյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու` շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները aravot.am-ին հայտնել են, որ ադրբեջանական զինուժը շարունակում է Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղից վերեւ էքսկավատորով նոր բլինդաժների փորման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ հայտաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ:
Քաղաքացի Դիանա Մ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Վանաձորյան գրասենյակից կատարված գողությունը բացահայտվեց:
Մարտի 26-ին, Ժամը 09.30-ին, «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Ռազմիկ Բադալյանին:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հասունանում է որպես քաղաքական գործիչ: Հովհաննես Ազոյանը գտնում է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որը կամուրջ կհանդիսանա այսօրվա և ապագայի Հայաստանի միջև, և այդ կամուրջն, ըստ նրա՝ հենց Նիկոլ Փաշինյանն է:
Մեկում առկա էր 0,572 գրամ սպիտակ փոշենման զանգված, մյուս երկուսում՝ 4,520 գրամ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա էին նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային ելանցին մասնակցող զինծառայողների հետ անցկացվել են հոգեւոր-լուսավորչական միջոցառումներ:
Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, 1983 թ. ծնված Արմենուհի Ի.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արման Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը մակագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը: Քրեական գործով առաջին դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: