
Դիվերսիայից վիրավորված Գոռի վիճակը ծայրահեղ ծանր է.բժիշկների խումբ է մեկնել ԼՂՀ. news.am

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին ասել է Հայասռանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Գոռի վիճակի մեջ աննշան դրական դինամիկա կա, սակայն վիճակը շարունակում է ծայրահեղ մնալ: Նա դեռ Ստեփանակերտի հոսպիտալում է: Երեւան կտեղափոխվի, երբ վիճակը թույլ կտա»,- ասել է հոսպիտալի պետը:
Նա հայտնել է, որ Երեւանից բժիշկների մասնագիտական խումբ է մեկնել Արցախ, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում վիրավորված զինծառայողին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: