Բուռնաշը նեղացել է հարազատ կուսակցությունից և բոյկոտել է անցած քառօրյան. «Հրապարակ»

Թերթը գրում է. «Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը:

Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին:
Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի ուղիղ հարվածը՝ հարկայինը նրան տուգանեց 60 միլիոնով: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Բուռնաշը հանդիպել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու պարզաբանում պահանջել, բայց նրան ցույց են տվել Սերժ Սարգսյանի դուռը: Աղաբաբյանն էլ որոշել է բոյկոտել Աժ նիստերը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031