
Մհեր Սեդրակյան. «Պզոն կգա՝ իրա մեծ ախպորը կտենա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ. «Երրորդմասցի Լյովիկի և մնացյալի առնչությամբ հոլովվում է նաև Ձեր անունը, ասվում էր, որ Ձեր հարաբերությունները շատ ավելի վատ են եղել նրա հետ՝ հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ուրեմն իրանք՝ էդ մարդիկ, որ փնտրվում էին, արդեն հանձնվել են, բան չմնաց, էս էրկու օրը կպարզվի, ու էդ իմ անունը շահարկողները կհասկանան, որ իրանք լավ բան չեն արել»:
Չասացիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր հարաբերությունները Լյովիկի հետ: «Ես ոչ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, նրանց բոլորի հետ էլ իմ հարաբերությունները եղել են նորմալ»: Չէ՝ գրվում է, որ ինչ-ինչ խնդիրներ են եղել: «Ինչ ուզեք՝ կգրեք, լրագրողների՞դ ինչ կա»: Բոլոր դեպքերում, նրանք ժխտել են իրենց մասնակցությունը վենդետային: «Ես չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»:
Իսկ Պզոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: «Ես արդեն ասացի՝ բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ»: Ճանաչո՞ւմ եք իրեն: «Հա, ի՞նչ է եղել որ, նա մեր թաղի տղա է եղել»:
Գալու է շուտով: «Ուզում է՝ գա, ուզում է՝ չգա, իր խնդիրն է. կգա՝ իրա մեծ ախպորը կտենա, կգան»,-ասաց «մեծ ախպեր» Մհեր Սեդրակյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։