«Հռոմի պապի քայլը համարձակ քայլ էր, այդ քայլը ոգևորող քայլ էր». Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

Ապրիլի 11-12-ին իրապես կարևոր իրադարձություններ տեղի ունեցան Վատիկանում, որոնք նվիրված էին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակմանը: Այս կարծիքին է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցվող պատարագի մասին, ասաց, որ այդ պատարագը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջանականերում եկեղեցու կողմից իրականացվող արարողություններից առաջինն է, որը տեղի ունեցավ արտերկրում:

«Նախ տեղի ունեցավ պատարագ, որը մատուցվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի կողմից, և ինչպես նկատեցիք, արարողությանը Հայ եկեղեցին մասնկացում էր իր նվիրապետական հոգևորականներով, որոնց գլխավորում էր Ամենայն Հայոց կաթողիկոսը, պատարագին ներկա էր նաև ՀՀ նախագահը, նաև պատարագին մասնկացում էր հայ Կաթողիկե պատրիարքը»,- ասաց Հովակիմ եպիսկոպոսը՝ նկատելով, որ պատարագի ընթացքում նաև հնչեցին հայերեն աղոթքներ, շարականներ, որոնք կազմակերպել էր Հայ կաթողիկե եկեղեցին, որին մասնակցում էին երգչախմբեր՝ Հայաստանից և Լիբանանից:

Ըստ նրա՝ ամենակարևորն այն էր, որ այնտեղ հնչեց Հռոմի պապի պատգամը. «Հռոմի պապը նախ վերստին բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանության մասին՝ ընթերցելով այն հատվածը համատեղ հռչակագրի, որը կնքվել է 2001 թվականին Հովհաննես Պողոս երկրորդ պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի միջև, բայց աննախադեպությունը կայանում է նրանում, որ Հռոմի պապը կոչ արեց միջազգային հանրությանը անվերապահորեն ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, այլևս այլընտրանքային տարբեր մոտեցումներ չցուցաբերվեց, այլ հստակ կերպով կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը»:

Հովակիմ եպիսկոպոսի խոսքով՝ կաթոլիկ եկեղեցին ունի 1 միլիարդից ավելի հավատացյալներ, շուրջ 3 միլիոն հոգևորականներ, 4000-ի հասնող եպիսկոպոսներ և այդ բոլորի համար «սրբության պես ընդունելի է արդեն Հռոմի պապի պատգամը, և աշխարհով մեկ տարածվեց այս լուրը»:

Նա նշեց, որ այս ամենը երկարատև աշխատանքի, համագործակության արդյունք է՝ ինչպես հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև, այնպես էլ հայ եկեղեցու նվիրապետական աթոռների, Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրապետության համագործակցության արդյունք:

«Մենք բոլորս ոգեվորված ենք, ուրախ ենք և գնահատանքով ենք արատահայտվում Հռոմի պապի կատարած քայլի համար, որովհետև այդ քայլը համարձակ քայլ էր, այդ քայլը ոգևորող քայլ էր, և Հռոմի պապը ապացուցեց, որ ինքը արդարությունը, մարդու արժանմապատվությունը, մարդու իրավուքները ավելի վեր է դասում քան տնտեսական և քաղաքական շահերը»,- ասաց Հովակիմ եպիսկոպոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս