Բաժիններ՝

Արցախում նռնակի պայթյունից 14-ամյա պատանի է մահացել. yerkir.am

Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հաթերք գյուղում 14-ամյա Գոռ Վանյանը տանը, նռնակի հետ անզգույշ վարվելով, պայթել է:

ԼՂՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնել են, որ կատարվածի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, դեպքի հանգամանքները ստուգվում են: Կայքի հետ զրույցում Հաթերքի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան:

«Գոռն ինչ-որ տեղից մի բան էր գտել, բերել տուն, բզբզացել է ու պայթել: Դեռ չգիտենք` որտեղից է գտել, և կոնկրետ ինչ է եղել՝ ակա՞ն, թե՞ նռնակ: Մայրն այդ ժամանակ կողքի սենյակում հաց թխելիս է եղել»,- պատմել է գյուղապետը և հավելել, որ դեպքից անմիջապես հետո տղային տեղափոխել են Մարտակերտի հիվանդանոց, որտեղ վիրահատել են ստամոքսը, անդամահատել ձեռքը, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց՝ աչքը ստուգելու, սակայն հաջորդ օրը Գոռը մահացել է:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս