Բաժիններ՝

Կործանարար հյուրասիրություն՝ «Միդակս», «Լիրիկա», «Սուբոտեքս»

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մարգարյան փողոցից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աբրահամ Գ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Միդակս» դեղամիջոցի 5 տուփ, «Լիրիկա» դեղամիջոցի 1 դեղահաբ, 3 ներարկիչ և «Սուբոտեքս»-ի դեղահաբ:

Աբրահամ Գ.-ն խոստովանել է, որ թմրամիջոցն իրեն հյուրասիրել է իր ծանոթ Ավոն, որն ինքը պետք է պատրաստեր և ներարկելու միջոցով օգտագործեր:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ավոն 1980 թ. ծնված Ավետիս Մ.-ն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս