«Հայփոստի» աշխատակցի սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել
Գեղարքունիքի մարզում «Հայփոստի» աշխատակցի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածներ՝ սպանություն, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նշենք, որ pastinfo-ն գրել էր, որ դիակը հայտնաբերվել է գետնին ընկած, կողքին հրազեն է եղել: