«Հռոմի Պապը հաստատ այցելելու է Հայաստան և հաստատել է իր այցը և ինքը պաշտոնապես կհայտարարի այցի մասին, երբ գա ժամանակը». Հովակիմ եպիսկոպոս

«Օրինաչափ և հասկանալի է, որ Թուրքիան պետք է պայքարեր ցանակցած նախաձեռնության դեմ, որի նպատակն է Ցեղասպանության հիշատակումը կամ միջազգային ճանաչումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ապրիլի 12-ին Հռոմի Պապի կողմից մատուցված պատարագի և Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչի մասին՝ նման տեսակետ հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ հասկանալով Վատիկանի կշիռը, Պապի արտահայտության կարևերությունը՝ սկզբից ևեթ Թուրքիան սկսեց պայքարել դրա դեմ. «Որևէ առիթով, երբ հայկական որևէ պատվիրակություն հանդիպում էր Վատիկանի որևէ պաշտոնյայի հետ, նույն ձևով թուրքական կառույցները փորձում էին նույն հանդիպումները կազմակերպել և վիժեցնել այն համաձայնությունները, որոնք մենք ձեռք էին բերել, և ճնշում գործադրել Վատիկանի վրա»:

Նա տեղեկացրեց, որ Հռոմի Պապը այցելելու է Հայաստան ոչ թե այս տարվա ամսի 24-ին, այլ 2016 թվականին. «Մենք չենք հրավիրել իրեն գալու կոնկրետ ապրիլի 24-ին, սա սխալ տեղեկատվություն է: Եկեղեցին նրան հրավիրել է 2015 թվականին՝ իրեն հարմար մի պահի: Բայց Պապը այս տարի մեր ժողովրդի համար այս պատարագը մատուցեց, հաջորդ տարի էլ կայցելի Հայաստան և կհարգի մեր ժողովրդին: Առաջին հերթին հոգևոր նշանակություն ունի մեզ համար Պապի այցը և այս միջոցառումները, որ մենք միասին իրականացնում եք: Պապը հաստատ այցելելու է Հայաստան և հաստատել է իր այցը և ինքը պաշտոնապես կհայտարարի այցի մասին, երբ գա ժամանակը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս