Օգոստոսի 15-ին, ժամը 11.45-ին, Երևանի Գոգոլի փողոցի մի բնակչից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց նկուղում, մաքրություն կատարելիս, հայտնաբերել է զենքի դետալներ և պայթուցիչներ:
Անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Գոհար Պ.-ին
Օգոստոսի 16-ին, ժամը 14:35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ այսօր ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլետ և «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենաները:
Շատերի համար ձմերուկ գնելը նման է լոտոյի խաղարկությանը՝ կամ շահում ես, կամ պարտվում: Տեսանյութում ձմերուկ վաճառող կինը պատմում է՝ ինչպես է պետք ընտրել ամենաքաղցր ձմերուկները:
Տեսագրող սարքերից չես փախչի. հերթական խայտառակությունը, որ ջրի երես հանեցին ոստիկանները: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Մինչև դատական նիստը մենք սպասում էինք որոշակի փոփոխությունների, քանզի փաստերն ակնհայտ էին և կարծում էինք, որ դատարանը փոփոխություններ կանի խափանման միջոցի հետ կապված, սակայն, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ: Հիմա պայքարի նոր էտապ, նոր փուլ է ենթադրում, և սա արդեն պայքարի, կարելի է ասել, նոր սկիզբ է: Իհարկե արդեն հստակեցրած ծրագրեր ունենք, սակայն այդ ամենը պետք է ամբողջացնել»:
Օգոստոսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել եւ մեկնել Ռուսաստանի Դաշնությունում:
Վրաերթի է ենթարկվել Կանադայի 2 քաղաքացի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 03:00-ի սահմաններում դիմակավորված անձը՝ զինված գազային ատրճանակով, մտել է Սուրբ Աբգար Թագավորի փողոցի 41 տան բաց դարպասից ներս, ծեծի ենթարկել 60-ամյա Ռուբիկ Մինասյանին և նրան պատկանող ավտոտնակում ատրճանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր:
Թիրախ էին դարձել առանձնատները: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:
Հարցին, թե ինչ պետք է անեն հայկական լրատվամիջոցները, որպեսզի վրացական լրատվամիջոցները ավելի շատ հղում տան հայկական տեղեկատվությանը՝ նա պատասխանեց. «Պետք է ռուսալեզու և անգլիալեզու տարբերակներով հաղորդեն իրականությունը, և հրատապ, այլ ոչ էթե նույն տեղեկատվությունը տարածեն հայերենով, մեկ-երկու օր հետո նոր մյուս լեզուներով: Այդ դեպքուն նրանք կկարողանան ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության հետ զուգահեռ ներկայացնել նաև հայկականը»:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախատեսում է առաջիկայում աշխատանքից դուրս գալու դիմում գրել եւ մեկնել Մոսկվա՝ բիզնեսով զբաղվելու:
«Այսօր մնալու ենք այստեղ, նախատեսում ենք մի շարք հանդիպումներ զինվորների եւ գյուղացիների հետ: Տավուշի մարզ գալու մասին որոշումը կայացրել են 6 խմբակցությունները»:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գագիկ Բունիաթյանը կարել է բերանը և անօրինական պահանջներ է ներկայացնում:
«Մենք հլը տղամարկանցով դիմանում էինք, բայց էդ պուճուր երեխաները, հղի կինը չէին դիմանում, ու հիմա մեզ ոչ մեկը չի ուզում պատասխանի: Ոչ փողերն են վերադարձնում, ոչ էլ ասում են, թե մենք երբ կմեկնենք: Ի՞նչ անենք՝ փողերը թողնենք, գնանք: Մեծ մասը մարզերից ենք: Բացի դրանից՝ Ռուսաստանի քաղաքացիներ էլ կան, ոչ մեկս Երեւանում բարեկամ, ծանոթ չունենք»:
ԱՄՆ-ը իսկապես քննադատում է: Բայց եկեք իրատես լինենք, Ամերիկան Ադրբեջանի վրա ազդելու ի՞նչ հնարավորություններ ունի: Նա զորքեր չի մտցնի, հույս ունեմ ` ոչ ոք դրան չի հավատում, ինչ վերաբերում է ֆինանսական լծակներին՝ Ադրբեջանը ֆինանսական առումով ինքնաբավ երկիր է, նույնիսկ ավելի քան 50 միլիարդ դոլար ավելցուկներ ունի, կարիք չունի ֆինանսների եւ վարկերի:
Օգոստոսի 15-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ տեղեկությունների՝ մի քանի հոգու միջեւ վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել երկու հոգու ուղղությամբ: Վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել եւ արագ տեղափոխվել «Երեւան» բժշկական կենտրոն:
Սահմանափակումը տարածվում է կտորեղենի, վերնազգեստների, համազգեստների, ներքնազգեստի, ինչպես նաեւ կաշվե եւ մորթե հագուստի վրա: Նշվում է, որ միջոցառումներն ուղղված են թեթեւ արդյունաբերության ոլորտում տեղական արտադրողների խրախուսմանը:
Գիտնականները կատարել հարցում Facebook սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Նրանք գնահատել են նրանց պարզությունը, պարտաճանաչությունը, էքստրավերսիան, զիջողությունը և նևրոտիկ վիճակների առկայությունը: Հետազոտողները բացահայտել են, որ երջանիկ զույգերը հաճախ են սոցցանցերում տեղադրում իրենց նկարները և հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ:
2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը:
«Կանեփ-կակաչ 2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Մոսկովյան պողոտայի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Արդարադատության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հ. Թովմասյանը նշել էր միայն, որ ցանկացած որոշում իրականացնելուց առաջ քննարկում կկազմակերպվի լրատվամիջոցների խմբագիրների մասնակցությամբ: Իսկ արդյո՞ք խորհրդարանը նման իրավասություն ունի, խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւս կողմ է Թովմասյանի որոշ պատճառաբանություններին, բայց վստահ է, որ դա ոչ թե խորհրդարանի, այլ տվյալ լրատվամիջոցի կարգավորելիք խնդիրն է:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ կառավարության 14.08.2014 թ. նիստում ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որին Կառավարությունը հավանություն է տվել:
Օգոստոսի 14-ին, ժամը 23.00-ին, 1975 թ. ծնված Գայանե Բ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/Ա հասցեի մոտ մի երիտասարդ իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա` խաչով ու կախազարդով` պատճառելով մոտ 200.000 դրամի վնաս, և հիմա կողոպտիչը Հալաբյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց գտնվող այգում է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով:
Սննդի անվտանգության պետական ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ՝ Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին սննդի համար ոչ պտանի հավի մսի մատակարարման փաստի կապակցությամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: