Տնտեսագետ. Հայաստանից Ռուսաստան փոխանցվող գումարների ծավալն ավելացել է. Panorama.am

Մարտ ամսին տրանսֆերտների նվազման տեմպերը շարունակում են պահպանվել: Նախորդ տարվա համեմատ զուտ ներհոսքի ծավալը նվազել է 1,6 անգամ, ընդ որում Ռուսաստանից` 2,4 անգամ: Արդյունքում 1-ին եռամսյակի համար տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 2 անգամ, Ռուսաստանից` 2,7 անգամ:

Ընդ որում, այս տարի ավելացել են Հայաստանից դեպի Ռուսաստանից փոխանցվող գումարների ծավալները 10 տոկոսով: Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալներ ներկայացրեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

«Առաջին եռամսյակում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով գումարների արտահոսքը կազմել է 60 մլն դոլար՝ անցած տարվա 55 մլն դոլարի համեմատ: Առաջին երեք ամսվա կտրվածքով այդ գումարը մի փոքր ավելացել է, սա լուրջ ազդեցություն ֆինանսական շուկայի վրա չի կարող ունենալ, սակայն դա բավականին հատկանշական է, քանի որ Ռուսաստանում առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մոտ երեք անգամ այնտեղից ուղարկվող տրանսֆերտները պակասել են»,-ասաց Մ. Առաքելյանը:

Տնտեսագետը ընդգծեց, որ խոսքը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց կողմից կատարված ֆինանսական փոխանցումներին:

«Փոխանցումներն ավելի շատ մասնավոր բնույթ են կրում, դա կարող է պայմանավորված լինել փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների միտումներին, ապա տնտեսագետի մոտավոր հաշվարկներով, տարեվերջին տրասֆերտների ծավալը կկրճատվի երկու անգամ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031