
Նեպալում սուրոգատ մայրերից ծնված 26 երեխաները հասան իրենց միասեռ ծնողների տուն՝ Իսրայել

Բոլոր 26 երեխաները փրկվել և դուրս են բերվել Նեպալից, սակայն նրանց սուրոգատ մայրերին թույլ չի տրվել հեռանալ երկրից:
Իսրայելում սուրոգատ մայրերի ծառայություններից կարող են օգտվել միայն հետերոսեքսուալ ընտանիքները:
Ընդհանուր առմամբ Իսրայելի միասեռ ընտանիքները և միայնակ ծնողները օգտվում են արտասահմանի սուրոգատ մայրերի ծառայություններից, սակայն կապված Նեպալի վերջին իրադարձությունների հետ, 26 երեխաների դուրս բերումը դարձել է բանավեճերի առարկա կապված սուրոգատ մայրության միջազգային էթիկայի հետ:
Պատրաստեց` Անի Գաբուզյանը