Մեր հարցին՝ Կարեն Պետրոսյանը մահացե՞լ է, թե՞ սպանել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը՝ առավել հավանական է, որ սպանել են նրան»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։
ագցնում են ինչ-որ մի հատ որսորդի ժիլետ՝ չմտածելով, որ այդ հանդերձանքը քաղաքացիական է. «սպարտիվկայով», որսորդական ժիլետով դիվերսիայի չեն գնում, եթե իրենք այդպիսի կարծիք ունեն իրենց դիվերսանտների մասին, ապա ասեմ, որ մեր հատուկ նշանակության զորքերը հաստատ ավելի լավ են հանդերձավորված: Իսկ սպառազինությունը, որ իրենք տենց գեղեցիկ փայլեցրած շարել էին, էդ իրենց բանակի սպառազինություն է, իսկ դիվերսանտի ձեռքի սպառազինությունը՝ սովորաբար թոզոտ, կեղտոտ, և եթե ուրիշներն էլ վիրավորվել կամ զոհվել են, ինչպես իրենք են ասում, ապա նաև՝ արյունոտ:
Օգոստոսի 8-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հակոբ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Նշենք, որ Հ .Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1932 թ. ծնված Պետրոս Պրոխորյանը, որը ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան 15 շենքի 34 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընթացք է տվել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում կասկածելի տեսք ունեցող հավերի վաճառքի մասին ստացված բողոք-դիմումին:
Հասմիկը (անունը փոխված է) ՀՀ Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Արմենի (անունը փոխված է) կողմից ենթարկվել է սեռական և ֆիզիկական բռնությունների: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով և գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա.Կավեյանին: Կարճ ժամանակ անց քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ Արմենի կողմից հանցավոր գործողություններ չեն կատարվել: Հասմիկի բողոքի հիման վրա դատարանը վերացրել է քննիչ Ա.Կավեյանի որոշումը և արձանագրել, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ քննություն, անտեսել է և չի գնահատել մի շարք ապացույցներ:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1926 թ. ծնված Կարապետ Մելիքսեթյանը, որը օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին, դուրս է եկել ծերերի թիվ 1տուն-ինտերնատի տարածքից և մինչ օրս չի վերադարձել:
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
«Կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Եղել են նաեւ անկանոն կրակոցներ, մի մասին պատասխանել ենք, մյուսներին՝ ոչ: Ամեն դեպքում մի բան հստակ է՝ լարվածության թուլացում կա, իսկ հայկական կողմն էլ լիովին վերահսկում է իրավիճակը»:
«Շփման գծում արձանագրված զոհերի համար պատասխանատու են Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև տարածաշրջանում շահեր հետապնդող երրորդ ուժերը: Այսօր հայ-ադրբեջանական սահմանին թափվող արյան համար պատասխանատուներից է ՌԴ-ում իշխող ռեժիմն ու նրա պարագլուխը»:
Օգոստոսի 8-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 շենքում` «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում:
Ադրեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանի նոր լուսանկարներ և տեսանյութ:
Օգոստոսի 8-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Իջևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
. Օգոստոսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում է հայտնվել Չինարի գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Կարեն Արտուշի Պետրոսյանը: Նա էշով սահմանամերձ տարածք փայտի է գնացել:
Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում` սահմանամերձ ազատագրված տարածքներում, ակտիվ չէ կյանքը: Եվ, բնականաբար, մեզ համար այնտեղ առաջնայինը մարդաքանակն է, ստեղծել աշխատեղեր, ակտիվացնել մարդկանց կյանքը, նոր շունչ հաղորդել արվեստով… Ես մտածեցի, որ այդ ամենը խառնելով իրար՝ պետք է ստեղծել մի համալիր, որը և՛ կապահովի աշխատանքով, և՛ մասնագետներ կպատրաստի, և՛ կհետաքրքրացնի կյանքը տարածաշրջանում:
Ննջարանից 4 միլիոն էին գողացել, իսկ չհրկիզվող պահարանից` 2 միլիոն 235 հազար դրամ:
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առցանց հեռարձակել ՀՀ ԱԺ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի աշխատանքը:
Կանեփի թփեր և կանեփանման զանգվածներ` հողամասերից:
ՀՀ կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը երկարացրել է իր նախկին որոշումներից մեկի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալով, որպեսզի Սիրիայի և Լիբանանի քաղաքացիները ևս մեկ տարի հնարավորություն ունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից:
Օգոստոսի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկ
Ստեփանակերտի «Գև գրուպ» ՍՊ ընկերության կարի արտադրամասի թողարկած արտադրանքի հիմնական սպառողը ԼՂՀ Պաշտպանության բանակն է:
«Արցախում գտա այն ամենը, ինչ տեսել էի իմ կյանքի բոլոր ճանապարհորդությունների ժամանակ: Սա յուրահատուկ մի վայր է, անմիջական մարդկանցով, որտեղ ես ինձ տանն եմ զգում, այստեղ մարդիկ բոլորին իրենց ընտանիքի անդամների պես են ընդունում»:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Պայքարը շարունակվելու է իրավական դաշտում վարորդներին եկած տուգանքները բողոքարկելու միջոցով: Մեր շարժմանը հասարակական հիմունքներով ներգրավված են իրավաբաններ, որոնք ՃՈ կողմից վարչական իրավախախտման համար տուգանված քաղաքացիներին օգնում են հայցադիմումներ կազմել հետագայում բողոքարկել դրանք ՀՀ վարչական դատարանում:
Տնամերձ 73 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 702.5 կգ կանեփի բույս: