Սիրիայի և Լիբանանի քաղաքացիները ևս մեկ տարի կկարողանան ՀՀ անձնագիր ստանալ արտերկրում
ՀՀ կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը երկարացրել է իր նախկին որոշումներից մեկի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալով, որպեսզի Սիրիայի և Լիբանանի քաղաքացիները ևս մեկ տարի հնարավորություն ունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից: